Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իմ մանկության երազանքը չի եղել նախարար դառնալը»

«Իմ մանկության երազանքը չի եղել նախարար դառնալը»
12.02.2016 | 01:16

ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ
(ԲՀԿ պատգամավոր)

-Պարոն Բաբայան, փաստորեն, չեք պատրաստվում իշխանական կոալիցիայի մեջ տեղ գրավել:
-Չկա նման քննարկում, չկա նման հրավեր:
-Գալուստ Սահակյանն ասել է` ինքն է ԲՀԿ-ի հետ խոսում այդ հարցերով. էդտեղ մի տեսակ ինտրիգ չկա՞, «օրենքով» ձեզ հետ պետք է Հովիկ Աբրահամյանը «խոսեր»:
-Ես չեմ ուզում այդ հարցերի շուրջ խոսել, կգա ժամանակը և Ձեր առաջ քաշած բոլոր հարցերի պատասխանները կհնչեն:
-Իսկ կարո՞ղ է` ինչ-ինչ խնդիրներ կան Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան տանդեմի մասով, որովհետև դուրս է գալիս, որ Հովիկ Աբրահամյանը չի ուզում, որ դուք կոալիցիայում լինեք:
-Ես նման բան չասացի:
-Ասում են` Միքայել Մելքումյանն ու Դուք գնացել եք Հովիկ Աբրահամյանի մոտ, ասել` «նա՞ խաբար». բա մե՞նք, մենք էլ ենք ուզում «մունդիր»:
-Չկա՛, չի՛ եղել և չէր էլ կարող լինել նման բան:
-Է՜, պարոն Բաբայան, կառավարությունում օճորքը լսո՜ւմ է, պատերը տեսնո՜ւմ են:
-Պետք չէ ինտրիգներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք ընդհանրապես չկան, վստահեցնում եմ Ձեզ:
-Ասում են` ֆրակցիայում թեժ է էդ առումով:
-Նախ` թեժ չէ, իսկ եթե կան տարբեր կարծիքներ, ես դա բնական եմ համարում:
-Իսկ շա՞տ կտխրեք, որ նախարար չդառնաք:
-Իհարկե` ոչ:
-Բոլոր դեպքերում Ձեզ նախարար տեսնո՞ւմ եք որևէ ոլորտում:
-Ե՞ս… ես չպետք է ինձ տեսնեմ, ինձ տեսնողները պետք է տեսնեն:
-Չէ՛, ասում են` բանն ասելով է լինում. պիտի ուզես, ընդ որում` շա՜տ-շատ, որ լինի:
-Չէ, սխալվում եք, մարդ կարող է և ոչ մի պաշտոնում իրեն չտեսնել, բայց ստանալ այդ պաշտոնները, և հակառակը` կարող է տեսնել, բայց որևէ ձևով մյուսները չտեսնեն:
-Հիպոթետիկ հարցնեմ` ո՞ր նախարարի պոստում «կտեսնեիք» Ձեզ: Ո՞րն էր Ձեր մանկության երազանքը:
-Իմ մանկության երազանքը չի եղել նախարար դառնալը:
-Օրինակ, ես կարող էի լինել մշակույթի նախարար, իսկ Դո՞ւք:
-Եթե անկեղծ, ես կաշխատեմ այնտեղ, որտեղ հարմար կգտնի իմ քաղաքական թիմը:
-Տնտեսակա՞ն բլոկ, մշակութայի՞ն բլոկ, սոցիալակա՞ն բլոկ:
-Բացառությամբ երևի` տնտեսական բլոկի:
-Է՜, պարոն Բաբայան, ասում են` դուք, իմա` ԲՀԿ-ն, պետք է ընդդիմություն լինեք:
-Ընդդիմության համար պետք է ունենաս կոնկրետ ծրագիր, իշխանափոխության կոնկրետ միջոցներ և մեթոդներ:
-Չունե՞ք:
-Այդ թվում` համամիտ չլինես իշխանության տնտեսական-քաղաքական տեսակետներին, ինչը ԲՀԿ-ի դեպքում չկա:
-Բաբայա՜ն, տխրո՞ւմ եք, որ այդպես է:
-Չե՜մ տխրում, «товарищ командир», տխրելը քաղաքական կատեգորիա չէ:


Հարցազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ